Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ

Posted on 28/08/202529/08/2025 By Anna

Շրջանաձև տնտեսությունը ժամանակակից աշխարհում դիտվում է որպես թափոնները նվազեցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու կարևոր լուծում։ Ճապոնական Toyota Motor Company ընկերությունն իր գործունեության մեջ արդեն մի քանի տասնամյակ կիրառում է այս մոտեցումը՝ վերամշակելով, կրկնակի օգտագործելով և արտադրական թափոնները նոր նպատակներով կիրառելով։

Toyota-ի առաջին քայլերը

Toyota-ն հիմնադրվել է 1937 թվականին Ճապոնիայի Տոյոտա քաղաքում։ Սկզբնական շրջանում ընկերությունը մեծածավալ արտադրության մեջ օգտագործում էր մետաղ, պլաստմասսա, քիմիական նյութեր և ներկեր՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու թափոնների ճակատագրին։ Սակայն ժամանակի ընթացքում ձևավորվեց պատասխանատու մոտեցում, և ընկերությունը որդեգրեց շրջակա միջավայրի պահպանության նոր ռազմավարություն։

Toyota-ն իր շրջանաձև տնտեսության ռազմավարությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ վերամշակում, կրկնակի օգտագործում և նոր նպատակով կիրառում։

Վերամշակում (Recycle)

Մետաղական թափոններ. Նախկինում դեն նետվող կտրվածքները և դետալները սկսեցին հալեցվել և կրկին օգտագործվել արտադրության մեջ։ Այդ նպատակով գործարաններում կառուցվեցին հատուկ գծեր։

Լուծիչներ և ներկեր. Ներդրվեցին մաքրման և փակ ցիկլի համակարգեր, որոնց շնորհիվ լուծիչների շուրջ 90%-ը կրկին օգտագործվում է։

Մետաղական թափոններ
Լուծիչներ և ներկեր

Կրկնակի օգտագործում (Reuse)

Ջրի ռացիոնալ օգտագործում. Գործարաններում կառուցվեցին տեղային մաքրման կայաններ, և մաքրված ջուրը վերադարձվեց արտադրական ցիկլ։

Պլաստմասսա. Թափոնները մանրացվում են և օգտագործվում նոր դետալներ պատրաստելու համար՝ սկսած փոքր կափարիչներից մինչև ավտոմեքենաների նստատեղեր։

Ջրի ռացիոնալ օգտագործում
Թափոններից մինչև նոր դետալներ

Նոր նպատակով կիրառում(repurpose)

Էներգիա թափոններից. Այն արտադրական թափոնները, որոնք հնարավոր չէր վերամշակել, սկսեցին օգտագործվել ջերմություն և էլեկտրաէներգիա ստանալու համար։

Եզրակացություն

Toyota-ի փորձն ապացուցում է, որ շրջանաձև տնտեսությունը ոչ միայն բնապահպանական պահանջ է, այլև արդյունավետ բիզնես մոդել։ Այս օրինակը կարող է արժեքավոր լինել նաև Հայաստանի համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է համատեղել արդյունաբերական զարգացումը և բնապահպանական պատասխանատվությունը։

Հոդվածը պատրաստեց Սպիտակի պետական քոլեջի “Հաշվապահական հաշվառում” մասնագիստության 3-րդ կուրսի ուսանող Ցոլակ Մազմանյանը

Շրջանաձև տնտեսություն

Post navigation

Previous Post: «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում
Next Post: DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը

Համանման հրապարակումներ

Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից Շրջանաձև տնտեսություն
DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը Շրջանաձև տնտեսություն
Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին Շրջանաձև տնտեսություն
VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում Շրջանաձև տնտեսություն
Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը Շրջանաձև տնտեսություն

Վերջին հրապարակումները

  • Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից 09/09/2025
  • DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը 29/08/2025
  • Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ 28/08/2025
  • «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում 27/08/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի այցը Սպիտակի պետական քոլեջ՝ «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում 27/08/2025
  • Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին 08/09/2025
  • VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում 26/08/2025
  • Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը 20/08/2025
  • Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը 22/08/2025
  • «Ծովը մաքրող մարզակոշիկները». ինչպես են Adidas-ն ու Parley-ն օվկիանոսի պլաստիկը վերածում էկո-նորաձևության 07/08/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme