Ռազմավարական կառավարման կարևորագույն փուլերից մեկը կազմակերպության զարգացման ուղու ընտրությունն է, որտեղ հստակեցվում են ռազմավարությունների տեսակները և դրանց կիրառման նպատակահարմարությունը: Երբ արդեն գնահատված են ներքին և արտաքին միջավայրերը, ժամանակն է որոշելու, թե որ ուղղությամբ է շարժվելու ընկերությունը՝ հիմնվելով առկա ռեսուրսների ու հնարավորությունների վրա:
Այս թեմայի շրջանակում կուսումնասիրենք ռազմավարական այլընտրանքների չորս հիմնական խմբերը, որոնք կազմակերպություններին հնարավորություն են տալիս հասնելու իրենց նպատակներին՝ կախված շուկայական իրավիճակից:
Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս թեմայի շրջանակում
Մենք մանրամասն կանդրադառնանք հետևյալ ուղղություններին (յուրաքանչյուրի մասին առավել հանգամանալից ընթերցելու համար սեղմե՛ք համապատասխան հղումը).
- Ինտեգրման ռազմավարություն – Ինչպե՞ս վերահսկել մատակարարներին կամ վաճառքի կետերը (ուղղահայաց և հորիզոնական ինտեգրում):
- Ինտենսիվ ռազմավարություն – Ինչպե՞ս մեծացնել շուկայի մասնաբաժինը և զարգացնել արտադրանքը՝ առկա ռեսուրսների առավելագույն կիրառմամբ:
- Դիվերսիֆիկացման ռազմավարություն – Ե՞րբ է պահը մուտք գործելու բոլորովին նոր շուկաներ և սկսելու նոր արտադրատեսակների թողարկում:
- Պաշտպանական ռազմավարություն – Ի՞նչ քայլեր ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում՝ ռեսուրսները խնայելու կամ բիզնեսը վերակազմավորելու նպատակով:
