Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում

Posted on 26/08/202527/08/2025 By Anna

Vigga.us-ը դանիական ընկերություն է, որը ստեղծել է շրջանաձև տնտեսության վրա հիմնված հագուստի բաժանորդագրության մոդել՝ նախատեսված երեխաների և հղիների համար։ Ընկերությունը տրամադրում է բարձրորակ, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված հագուստ, որը հաճախորդները  որոշ ժամանակ  օգտագործում են, ապա վերադարձնում՝ նոր չափի հագուստ ստանալու համար։

Բիզնես մոդելը հիմնված է ռեսուրսների բազմակի օգտագործման վրա՝ նվազագույնի հասցնելով նոր արտադրության անհրաժեշտությունը և թափոնների ծավալը։ Ընկերությունը ստեղծել է փակ շրջանառության համակարգ, որտեղ հագուստը օգտագործվում է, վերադարձվում, վերանորոգվում և կրկին շրջանառվում է՝ երկարացնելով ապրանքների կյանքի ցիկլը և խթանելով կայուն սպառման մշակույթը։

Գործնթացի նկարագրությունը

VIGGA-ի մոդելի աշխատանքը կարելի է բաժանել մի քանի հիմնական փուլերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը

1․ Ծնողները միանում են VIGGA A/S-ին ՝ ամսական մոտ 55 ԱՄՆ դոլար վճարելով։ Դրա դիմաց նրանք ստանում են 16–20 կտոր բարձրորակ, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված մանկական հագուստ։

2․ Երբ երեխան մեծանում է և հագուստը փոքրանում է, ընտանիքը այն վերադարձնում է ընկերությանը։ Դրա փոխարեն նրանք անմիջապես ստանում են երեխայի նոր չափին համապատասխան հավաքածու։

3․Վերադարձված հագուստը չի մնում անօգուտ․ այն անցնում է մանրակրկիտ լվացման, որակի ստուգման և անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգման գործընթաց։ Այսպիսով յուրաքանչյուր հագուստ պատրաստվում է իր երկրորդ և երրորդ կյանքին։

4․Մաքրված ու հավաստագրված հագուստը կրկին շրջանառվում է նոր ընտանիքների միջև։ Այս փակ ցիկլը թույլ է տալիս, որ նույն հագուստը ծառայեցվի բազմաթիվ երեխաների՝ երկարացնելով դրա կյանքի տևողությունը։

Այս մոդելը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հագուստի հաշվով միջինում 70–85%-ով կրճատել տեքստիլ թափոնները։ Այն ոչ միայն նվազեցնում է շրջակա միջավայրի ծանրաբեռնվածությունը, այլև ծառայում է որպես օրինակ՝ ոգեշնչելով ավելի լայն արդյունաբերական և սպառողական փոփոխություններ դեպի կայուն ապագա։

Օրինակը պատրաստեցին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի Կառավարում մասնագիստության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մանոյան Ալինան և Ներսիսյան Սոնան

Շրջանաձև տնտեսություն

Post navigation

Previous Post: Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը
Next Post: Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին

Համանման հրապարակումներ

Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից Շրջանաձև տնտեսություն
DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ Շրջանաձև տնտեսություն
Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին Շրջանաձև տնտեսություն
Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը Շրջանաձև տնտեսություն

Վերջին հրապարակումները

  • Toast Ale: Գարեջուր ավելորդ հացից 09/09/2025
  • DLL Group. Շտապօգնության մեքենաների երկրորդ կյանքը 29/08/2025
  • Շրջանաձև տնտեսություն. Toyota-ն՝ որպես արդյունավետ բիզնես մոդելի օրինակ 28/08/2025
  • «Կրթենք և շրջանառենք» ծրագիրը՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում 27/08/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի այցը Սպիտակի պետական քոլեջ՝ «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում 27/08/2025
  • Ecovative․ երբ սունկը փոխարինում է պլաստիկին 08/09/2025
  • VIGGA A/S․ Շրջանաձև տնտեսություն մանկական հագուստի աշխարհում 26/08/2025
  • Թափոնների կառավարման Ճապոնիայի մոդելը 20/08/2025
  • Շրջանաձև Գլազգոն և «Մատուցում՝ Գլազգոյի համար» քարոզարշավը 22/08/2025
  • «Ծովը մաքրող մարզակոշիկները». ինչպես են Adidas-ն ու Parley-ն օվկիանոսի պլաստիկը վերածում էկո-նորաձևության 07/08/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme