Էլեկտրոնային առևտրի աճը հանգեցրել է փաթեթավորման պլաստիկ թափոնների ահռելի աճի։ Էստոնական Woola ընկերությունը գտավ անսպասելի լուծում՝ փոխարինել պլաստիկ փաթեթավորումը բրդով։
Ընկերությունը հավաքում է տեղական ֆերմաների չօգտագործված բուրդը, որը նախկինում պարզապես նետվում էր։ Այն վերամշակվում է և վերածվում փափուկ, ջրակայուն փաթեթավորման, որը կարող է կրկին օգտագործվել կամ քայքայվել առանց վնասելու բնությանը։
Յուրաքանչյուր բրդե փաթեթ փոխարինում է մոտ 500 գրամ պոլիէթիլենային փաթեթավորման նյութ։ Ընկերությունը տարեկան խնայում է շուրջ 3 տոննա պլաստիկ և օգնում ֆերմերներին եկամուտ ստանալ իրենց մնացորդային արտադրանքից։

Woola-ն հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է թափոն համարվող նյութը դարձնել արժեքավոր ռեսուրս։ Այս մոտեցումը ստեղծում է կապ գյուղատնտեսության և արդյունաբերության միջև՝ շրջակա միջավայրի շահի համար։
Հայաստանում նույնպես կարելի է կիրառել նման մոդել՝ օգտագործելով ոչ վաճառվող բրդի մնացորդները, ստեղծելով տեղական էկո-փաթեթավորման արտադրություն։
Հոդվածը պատրաստեցին Արարատի տարածաշրջանային քոլեջի ուսանողներ Սարգիս Հովհաննիսյանը, Ժորա Սեղոմոնյանը, Գոռ Խաչատրյանը և Լիլի Թադևոսյանը։
