Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Երիտասարդներին կինոյում ոչ ոք չի սպասում

Posted on 13/12/202414/12/2024 By Anna

Նախաբան

Հեղինակային կինեմատոգրաֆը Հայաստանում… Երիտասարդներին կինոյում ոչ ոք չի սպասում: Կարևոր թեմա է, քանի որ Հայաստանում հենց կինոոլորտը ինչպես շատերին է հայտնի` զարգացած չէ և առայժմ մրցունակ չէ նույնիսկ տարածաշրջանի երկրների կինոարվեստի հետ: Պատճառները տարատեսակ են… Սկսած երկրի պետական բյուջեից, կինոարտադրության ի սպառ բացակայությունից, մինչև կինոոլորտի մարդկանց միջև եղած իրականում ոչ բարյացակամ հարաբերությունները, ինտրիգները և մեկը մյուսին փոխարինող «մաֆիայի» ավանադական ոչ առատաձեռն մոտեցումները: Հարկ է նշել, որ վերը նշված երևույթներն իհարկե գոյություն ունեն ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Հայաստանում, կամ այնքան էլ ոչ զարգացած հետսովետական երկրներում, որտեղ դեռ շատերն առաջնորդվում են վաղուց փլուզված ԽՍՀՄ-ից ժառանգած տհաճ ավանդույթներով: Երիտասարդներն առավելագույնս բախվում են խոչընդոտների հետ նորանոր փորձեր կատարելով մուտք գործել մասնագիտացված կինեմատոգրաֆ: Մեզ մոտ կինոարտադրություն որպես այդպիսին գոյություն չունի: Ցավոք` հնարավորությունները շատ քիչ են և բացակայում է նաև առողջ ու կառուցողական քննադատությունը այդ նույն «մաֆիայի» և դրա արատավոր արդյունքերի մասին: Եվ ինչքան շատ այս հարցերը բարձրաձայնվեն, այնքան մեծանում են շանսերը, որ մի օր գուցե պատասխանատու անձինք իրենց ուշադրությունը թեքեն նաև իրենց անծանոթ, բայց իրոք տաղանդավոր երիտասարդների ուղղությամբ:

Խնդրի/մարտահրավերի նկարագրությունը

Կինոն և շոու բիզնեսը միշտ են գերել մարդկանց, մանավանդ ստեղծագործող երիտասարդներին: Բավականին դաժան ու անխնա մրցակցություն պարունակող ոլորտ, որտեղ երիտասարդներին իրականում հենց այնպես ոչ ոք չի սպասում: Շողոքորթությունը թերևս ամենահաճախ հանդիպող երևույթներից է շոու բիզնեսի ներկայացուցիչների հարաբերություններում: Իսկ ճշմարտությունը շատ հաճախ ձեռք չի տալիս հենց ոլորտի առաջատարներին, ովքեր խաղում են իրենց կանոններով: Հետևաբար այդպիսի հասարակություններում և միջավայրում շատ է երբեմն պակասում իրոք առողջ ու ոչ շինծու քննադատությունն ու անկախ կարծիքը: Հայկական կինոարտադրության ոլորտում շատ է պակասում այդ` թեկուզ և կոշտ, բայց ճշմարիտ քննադատությունը: Մեր կինեմատոգրաֆին հարկավո՛ր են քննադատներ, որոնք իրենց խոսքով կարող են ազդեցություն գործել արտադրության վրա: Հենց երիտասարդների մեջ է հարկավոր ստեղծել այդ մասնագետներին, մեր բուհերում հարկավոր է զարգացնել քննադատության արվեստի բաժինները և երիտասարդ մասնագետներ տալ, ովքեր կախվածություն չեն ունենա կեղծավոր շողոքորթման ավանդույթից և հստակ կբարձրաձայնեն, որ այսօր հայկական էկրաններին ցուցադրվող ֆիլմերի, սերիալների իննսուն տոկոսը` աղբ է:

Աղբ է, որովհետև այդ արտադրանքը առաջ քաշող պրոդյուսերները ստրկական կախվածություն ունեն իրական կինոարվեստ չգերադասող հանդիսատեսից: Պրոդյուսերին իհարկե առաջին հերթին հետաքրքրում է կոմերցիոն շահը: Իսկ կա՞ն Հայաստանում պրոդյուսերներ, ովքեր նաև հեղինակային, իմաստալից սցենարներ են փնտրում և աշխատում դրանց արտադրության վրա: Հայաստանում ընդհանրապես կինոպրոդյուսերները շատ քիչ են: Մատների վրա կարելի է հաշվել իրոք պրոֆեսիոնալ պրոդյուսերներին, որոնք արտասահմանից կարող են գումար բերել այս կամ այն սցենարի համար, մանավանդ հեղինակային: Այդ պրոդյուսերների կեսն էլ հետաքրքրված չէ հեղինակային, օրինակ` արտ հաուս ուղղության սցենարներով, որովհետև հենց իրենք էլ դա չեն գերադասում կինոյում: Իսկ մյուս մասն էլ բնական է կարիքը չի զգում վերցնել իրեն մի անծանոթ երիտասարդ սցենարիստի գործն ու մինչև վերջ պայքարել այդ սցենարի նկարահանման համար: Եթե ավելի պարզ խոսել` «ծանոթ» երևույթը, ինչպես և կար, այնպես էլ կա Հայաստանում համարյա բոլոր ոլորտներում, մանավանդ ստեղծագործական: Այսինքն ժամանակակից ստեղծագործող երիտասարդները շատ ուժեղ են բախվում այդ հավերժ խնդրի հետ: Կապերի բացակայության պատճառով չեն շարունակում ստեղծագործել: Գոյություն չունեն անկախ կինեմատոգրաֆիստներին աջակցող ֆոնդեր և ընկերություններ: Պետությունը երբեք լիովին չի կանգնել անկախ կինոյի կողքին:

Հնարավոր լուծումների առաջարկներ

Ինչպե՞ս կարելի է պայքարել այս անորակության և արատավոր երևույթների դեմ: Նախ և առաջ հասկանալ, որ մենք ենք հանդիսանում ամեն մի ապրանքի սպառողը: Եթե կա արտադրանք, ուրեմն կա սպառող: Չգնա՛լ կինոթատրոններ և չդիտե՛լ այն ֆիլմերը, որոնցից ինքներս ենք հետո բողոքում, աղբ կոչում և ասում, որ Հայաստանում կինո չկա: Քանի որ ձեր գումարները գնում են այդ ֆիլմի պրոդյուսերներին, և նրանք նկարում են մյուս աղբը: Չգրանցվե՛լ տարբեր օնլայն հարթակներում և նորից գումար ուղարկել այդ ֆիլմը ստեղծող մարդկանց գրպանը, որպեսզի նրանք էլի նույնը ստեղծեն: Չդիտե՛լ հեռուստացույցով անորակ հեռուստասերիալներ և այլն: Չի լինի ռեյտինգ, չի լինի սերիալ: Ամեն ինչ շատ պարզ է: Հասցնել այս միտքը մեր բոլոր ընկերներին ու ծանոթներին: Չհաճախե՛լ «հայտնի» ռեժիսորների կուրսերին և նրանց հարստացնել: Նույն մաֆիայի ներկայացուցիչների` ինքնասիրահարված և թալանչի, ովքեր երբեք ձեզ չեն թողնի մտնել ոլորտ: Եվ բողոքի այս քայլերով ժողովուրդը կարող է ստիպել կինոարտադրողներին` փնտրել ավելի որակով սցենարներ և տեղ տալ նաև կրթված ու ծանոթ չունեցող երիտասարդ սցենարիստներին:
Ամփոփելով` Հայաստանում ցավոք գոյություն չունի կինոարտադրություն, ինչի պատճառով էլ չկա պահանջարկ: Բայց կան ստեղծագործող երիտասարդներ, որոնք ցանկանում են գտնել իրենց տեղը կինոոլորտում: Նրանք բախվում են անտարբերության, արհամարհանքի հետ` սցենարը տանելով դռնեդուռ, անարդար ու շինծու մրցումների հետ: Սակայն, եթե լինի հեղինակային կինոյի քարոզ և բոլորս կինոաղբին դեմ դուրս գանք` փոփոխությունները հնարավոր են:


Հոդվածը պատրաստեց Հովհաննես Վարդումյանը, 29 տարեկան

Երիտասարդական բլոգ

Post navigation

Previous Post: Երիտասարդների զբաղվածության խնդիրներ և համայնքային ծրագրերի բացակայություն
Next Post: Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար

Համանման հրապարակումներ

Կարծրատիպերից դեպի միասնություն Երիտասարդական բլոգ
Խցանումների պատճառները և դրանց լուծումները Երիտասարդական բլոգ
Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները Երիտասարդական բլոգ
Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր Երիտասարդական բլոգ
Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար Երիտասարդական բլոգ
Երիտասարդների զբաղվածության խնդիրներ և համայնքային ծրագրերի բացակայություն Երիտասարդական բլոգ

Վերջին հրապարակումները

  • Շրջանաձև սպառման վերաբերյալ հետազոտությունը ներառվել է միջազգային ժողովածուում 04/08/2025
  • ECO4ALL – EU Circular Economy Network for All (Ներկայացվածություն) 04/08/2025
  • Կրթենք և շրջանառենք․ Փորձարկում ենք թվային գործիքները քեյսերի պատրաստման ժամանակ 28/06/2025
  • ՀՊՏՀ Գյումրիում ներկայացվել է “Կրթենք և շրջանառենք” ծրագրի քեյսերի մշակման մեթոդը 12/06/2025
  • Կայացավ «Կրթենք և Շրջանառենք» ծրագրի մեկնարկային հանդիպումը 31/05/2025
  • Educate and Circulate/ Կրթենք և շրջանառենք 27/07/2025
  • Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում․ Մեկնարկել ենք ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագիրը 03/05/2025
  • «Ուղեցույց» ՀԿ-ի նոր գործիքը՝ Օպտիմա Օգնականը, արդեն հասանելի է 12/07/2025
  • ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Առաջին Միջազգային Շրջանաձև Տնտեսության Ֆորումին 30/06/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն մասնակցել է EntreComp4Youth շրջանակի քննարկմանը 07/06/2025

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme