Յուրաքանչյուր խաղալիքի առաքելությունը երեխային ուրախություն պարգևելն է։ Սակայն երբ երեխան մեծանում է կամ կորցնում հետաքրքրությունը, այդ ուրախությունը շատ արագ վերածվում է թափոնի։ Խաղալիքների համաշխարհային շուկան տարեկան գերազանցում է 90 միլիարդ դոլարը, բայց դրանց մոտ 80%-ը վերջում հայտնվում է աղբանոցներում, վառարաններում կամ օվկիանոսում։ Միայն Ֆրանսիայում ամեն տարի դեն է նետվում շուրջ 40 միլիոն խաղալիք։ Այս մեծածավալ կորուստը և բնապահպանական վնասը ստիպում են ոլորտի առաջատարներին ու նորարարներին վերաիմաստավորել խաղալիքի ողջ կյանքի ցիկլը՝ ձևավորելով շրջանաձև տնտեսության մոդել։
Խաղալիքների կյանքը երկարացնելու լուծումներ։Առաջինը՝ արդեն գոյություն ունեցող միլիոնավոր խաղալիքները փրկելն է։ LEGO ընկերության Replay նախաձեռնությունը խրախուսում է հին դետալները նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին։ Բացի այդ, ի հայտ են եկել բաժանորդագրության մոդելներ, ինչպիսին է բրիտանական Whirli-ն․ ծնողները խաղալիքներ չեն գնումx` , այլ բաժանորդագրվում են և պարբերաբար փոխանակում դրանք։ Այսպես մեկ խաղալիքը կարող է ուրախացնել ոչ թե մեկ, այլ տասնյակ երեխաների։
Կարևոր դեր ունի նաև վերանորոգումը։ Ֆրանսիական Toy Rescue նախագիծը 3D տպագրությամբ արտադրում է վերջին 40 տարիների հայտնի խաղալիքների կորած կամ կոտրված դետալները՝ թույլ տալով վերակենդանացնել սիրելի խաղալիքները։
Ապագայի դիզայն և նյութեր։Շրջանաձև տնտեսությունը սկսվում է դիզայնից։ «Անակնկալ տուփերի» միանգամյա խաղալիքների փոխարեն ավելի պահանջված են երկարատև օգտագործման համար նախատեսված մոդելները, օրինակ՝ LEGO-ի դետալները կամ Մոնտեսորի խաղերը։ Նյութի ընտրությունը ևս վճռորոշ է․ LEGO-ն նպատակ ունի մինչև 2030 թ․ հրաժարվել նավթից ստացված պլաստիկից՝ անցնելով վերամշակված և վերականգնվող նյութերի, իսկ ամերիկյան Green Toys ընկերությունն արդեն պատրաստում է խաղալիքներ 100% վերամշակված պլաստիկից։ Բրիտանական JUNKO նախագիծը երեխաներին նույնիսկ հնարավորություն է տալիս ստեղծագործել իրենց կենցաղային թափոններից։
R ռազմավարությունները խաղալիքների ոլորտում
Հրաժարում (Refuse) – չպետքական կամ ավելորդ խաղալիքներից հրաժարվելը, որոնք մեզ այլևս պետք չեն գալու։
Կրճատում (Reduce) – միլիոնավոր խաղալիքներ դեն նետելու փոխարեն դրանք կարելի է նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին՝ նվազեցնելով թափոնների քանակը։
Վերօգտագործում (Reuse) – հին խաղալիքները կարող են օգտագործվել այլ երեխաների կողմից, օրինակ՝ բաժանորդագրության մոդելով կամ նվիրատվության միջոցով։
Վերամշակում (Recycle) – չպետքական խաղալիքները կարելի է վերածել նոր խաղալիքների՝ վերամշակված նյութերի կիրառմամբ։
Հոդվածը պատրաստեցին Արմավիրի պետական քոլեջի ուսանողուհիներ Շուշան Հակոբյանը և Արմինե Ավետիսյանը։
