«Ուղեցույց» ՀԿ-ն ավարտին հասցրեց «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» աշխատարանների շարքը, որն իրականացվում էր «Կրթենք և շրջանառենք» ծրագրի շրջանակում։ Հանդիպումների այս շարքի վերջին կանգառը Արարատի մարզն էր. հոկտեմբերի 28-ին մեր թիմը հյուրընկալվել էր Արարատի պետական քոլեջում՝ տեղի ուսանողների հետ անցկացնելու մեր այս շարքի վերջին հանդիպումը։
Արարատի քոլեջում կայացած հանդիպման ընթացքում մենք խոսեցինք կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության մոտեցումների՝ ավելորդ սպառման կրճատման, ռեսուրսների վերաօգտագործման և վերամշակման մասին։ Պատմեցինք նաև «Կրթենք և շրջանառենք» ծրագրի՝ շրջանաձև տնտեսության սկզբունքները տարածելու կարևոր առաքելության մասին։
Դասընթացը հնարավորություն տվեց Արարատի քոլեջի ուսանողներին ևս դառնալու շրջանաձև տնտեսության մասին գիտելիքի տարածման մասնակից և դեսպան։
Կրթենք և շրջանառենք ծրագիրը աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
