Ժամանակակից նորաձևության մեջ հագուստի կյանքը հաճախ շ
ատ կարճ է․ արագ փոփոխվող թրենդների պատճառով միլիոնավոր տոննա որակյալ հագուստ հայտնվում է աղբանոցներում։ Այս մարտահրավերին արձագանքելով՝ ամերիկյան Tommy Hilfiger բրենդը 2020-ին գործարկեց «Tommy for Life» նախաձեռնությունը։ Սա շրջանաձև բիզնես մոդել է, որի նպատակն է երկարացնել հագուստի օգտագործման ժամկետը՝ դրան երկրորդ, իսկ երբեմն նաև երրորդ կյանք պարգևելով։
Հաճախորդները կարող են իրենց օգտագործված Tommy Hilfiger կամ Tommy Jeans հագուստը հանձնել խանութներում կամ ուղարկել փոստով։ Բոլոր իրերը, ինչպես նաև խանութներում վնասված կամ չվաճառված նմուշները, փոխանցվում են The Renewal Workshop ընկերությանը, որտեղ դրանք տեսակավորվում, մաքրվում և վերանորոգվում են։ Լավ վիճակում գտնվող հագուստը վերավաճառվում է որպես «Refreshed» հավաքածու, իսկ ամբողջությամբ վերականգնել չհաջողված իրերը վերափոխվում են յուրօրինակ «Remixed» նմուշների։
Այս մոտեցման արժեքը խնդիրն առիթի վերածելն է․ այն, ինչ նախկինում համարվում էր կորուստ, դառնում է ռեսուրս։ Հաճախորդները ստանում են որակյալ և օրիգինալ հագուստ մատչելի գնով ու յուրահատուկ դիզայնով՝ միաժամանակ կատարելով էկոլոգիապես պատասխանատու ընտրություն։ Ընկերության համար սա ոչ միայն եկամտի նոր աղբյուր է, այլև միջոց՝ ամրապնդելու հաճախորդների հավատարմությունն ու դրական իմիջը։
«Tommy for Life»-ը միանգամյա նախագիծ չէ․ այն մաս է կազմում ընկերության երկարաժամկետ Forward Fashion կայունության ռազմավարությանը։ Բրենդը նախատեսում է ծրագրի ընդլայնում ողջ Եվրոպայում և ուսումնասիրում է նաև այլ շրջանաձև մոդելներ՝ հագուստի վարձակալություն, խանութներում վերանորոգման ծառայություններ և նույնիսկ թվային նորաձևություն։
Այսպիսով, Tommy Hilfiger-ը ցույց է տալիս, որ նորաձևության ոլորտում հնարավոր է անցում կատարել ավանդական «վերցրու–արտադրիր–դեն նետիր» մոտեցումից դեպի ավելի պատասխանատու և կանաչ ապագա։
Ecovative ընկերության նախաձեռնությունը կարելի է կապել շրջանաձև տնտեսության “R” ռազմավարություններից մի քանիսի հետ, սակայն հատկապես ուժեղ է Վերօգտագործում(Reuse) և Վերամշակում(Recycle) սկզբունքների կիրառումը։
Վերօգտագործում(Reuse) – չպետքական կամ օգտագործված հագուստը վերանորոգվում է և դարձվում է կրկին օգտագործման ենթակա։ Այսպիսով, այն կրկին մտնում է շրջանառության մեջ՝ ստանալով երկրորդ կյանք։
Վերամշակում(Recycle) – այն հագուստը, որը հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել, ստանում է նոր տեսք։ Այն վերափոխվում է յուրօրինակ դիզայնով նոր արտադրանքի և ներկայացվում է որպես նոր հավաքածու։
Սոցիալական ազդեցությունը
«Tommy for Life» նախաձեռնությունը ոչ միայն էկոլոգիական, այլև սոցիալական ազդեցություն ունի։ Հաճախորդները կարող են հանձնել իրենց հագուստը և դրա դիմաց գումար կամ զեղչ ստանալ, իսկ մյուսները հնարավորություն են ստանում ձեռք բերել օրիգինալ ապրանքներ ավելի մատչելի արժեքով։ Սա ստեղծում է փոխշահավետ համակարգ, որտեղ բոլորը շահում են․ մեկը ազատվում է չպետքական իրերից և ստանում հավելյալ արժեք, մյուսը՝ ձեռք բերում որակյալ հագուստ մատչելի գնով։
Հոդվածը պատրաստեցին Արմավիրի պետական քոլեջի ուսանողուհիներ Կիրակոսյան Մարիամը և Միլենա Ստեփանյանը։
