Խաղի նպատակը
Մշակել «Կապույտ օվկիանոսի ռազմավարություն»՝ ստեղծելով անմրցակից շուկայական տիրույթ, և այն ներկայացնել ներդրումային առաջարկի տեսքով։
Քայլեր
1. Թիմերի ձևավորում Կազմե՛ք 3-5 մասնակցից բաղկացած թիմեր։
2. Ոլորտի ընտրություն Ընտրե՛ք որևէ գործող ոլորտ կամ արդյունաբերության ճյուղ (օրինակ՝ հանրային սնունդ, հյուրանոցային գործ, տաքսի ծառայություններ, կրթություն, բժշկություն կամ նորաձևություն)։
3. ERRC մատրիցի լրացում Օգտագործե՛ք «Չորս գործողությունների շրջանակը» (ERRC մատրից) ձեր ռազմավարությունը մշակելու համար.
Բացառել (Eliminate). Որոշե՛ք, թե ոլորտում ընդունված որ ավելորդ կամ ոչ արժեքավոր գործոններից պետք է հրաժարվել։
Կրճատել (Reduce). Որոշե՛ք, թե որ գործոնների ազդեցությունը պետք է նվազեցվի ոլորտային ստանդարտներից ցածր մակարդակի վրա։
Բարձրացնել (Raise). Որոշե՛ք, թե որ գործոնների որակական հատկանիշները պետք է բարձրացվեն ոլորտային ստանդարտներից վեր։
Ստեղծել (Create). Որոշե՛ք, թե արժեքային ինչ բացարձակապես նոր գործոններ պետք է ներդրվեն։
4. Գաղափարի ձևակերպում Ձեր «Կապույտ օվկիանոս» գաղափարի էությունը սահմանե՛ք 1–2 նախադասությամբ՝ հստակ նկարագրելով ձեր ստեղծած նոր շուկան։
5. Արժեքային առաջարկի (Value Proposition) սահմանում Հստակեցրե՛ք ձեր բացառիկ արժեքային առաջարկը. ինչո՞ւ սպառողները պետք է ընտրեն հենց ձեզ։
6. Ներդրումային ներկայացում (Pitch) Պատրաստե՛ք և ներկայացրե՛ք ձեր գաղափարը մինչև 2 րոպե տևողությամբ ներդրումային ելույթի տեսքով (Pitch)՝ կարծես դիմում եք իրական ներդրողների։
7. Քվեարկություն և հաղթողի ընտրություն Բոլոր մասնակիցները քվեարկում են այն գաղափարի օգտին, որտեղ պատրաստ կլինեին ներդրում կատարել (սեփական թիմի օգտին քվեարկելն արգելվում է)։
Խաղը կազմակերպելու համար կարող եք բեռնել և օգտաոգործել պատրաստի աշխատանքային թերթիկը։
